00:00:00

Խոշոր վթար Երեւանում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը. կան վիրավորները

13:06, 18 փետրվար 2020 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 01։10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ա.-ի վարած Hyundai մակնիշի 72 ՏT 772 համարանիշի եւ 23-ամյա Արման Հ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ՍG 830 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդն ու նրա ուղեւորը սովորում են Երեւանի պետական բժշկական համալսարանի «1+2» ռազմաբժշկական ինստիտուտում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետեւանքով էլ մեքենաներից մեկը հայտնվել էր կիսակառույց շինությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր