00:00:00

Ուզում էին ավելի լավը, ստացվեց՝ ինչպես միշտ

03:54, 07 ապրիլ 2018

ՀՀ Տնտեսական զարգացման  ներդրումների նախարարության Զբոսաշրջության օետական կոմիտեի նախագահ Զեյթունցյանը սիրողական մակարդակի գրառում է որակել  Իսրայելի եւ ՌԴ քաղաքացի, Հայաստանում բավականաչափ հայտնի բլոգեր Լապշինի՝ Հայաստանում զբոսաշրջային ոլորտի վիճակի, բարձր գների, ենթակառուցվածքների թերզարգացածության, այդ ուղղությամբ քայլերի անբավարարության վերաբերյալ անդրադարձը: Հիշեցնենք, որ Լապշինը գրել է, թե Հայաստանում ավիատոմսերը եւ հյուրանոցները բավական թանկ են, ավելի թանկ է մեկ շաբաթ հանգստանալ Հայաստանում, քան օրինակ Փարիզում կամ եվրոպական մի շարք այլ քաղաքներում: Լապշինը դժգոհել էր նաեւ Հայաստանում ներքին հաղորդակցական ցանցից, որի խիստ թերզարգացածությունը զբոսաշրջիկին թույլ չի տալիս հարմարավետ տեղաշարժվել Հայաստանում: Իսրայելցի բլոգերը հարցնում է, թե ինչու չկան էժան բյուջետային ավիաընկերությունները, համեստ, մաքուր, բայց միաժամանակ էժան հյուրանոցներ: Ի պատասխան էլ հանրությանը ոչ այդքան հայտնի  պաշտոնյան պատասխանում է հայտնի բլոգերին, ասելով, թե  գրառման մեջ որևէ հստակ տվյալ չկար, կար շատ լուրջ անգիտություն թե՛ գների մասին, թե՛ զբոսաշրջիկների քանակի մասին։ ՀՀ պաշտոնյաները անկախ տրամաչափից եւ զբաղեցրած դիրքից չեն ընդունում որեւէ քննադատություն, որքան էլ դրանք լինեն առողջ եւ փաստարկված: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը չէր կարող բացառություն լիներ: Խնդիրն այստեղ ոչ թե պատասխանի բովանդակության, այլ մեկ անգամ եւս սեփական ոլորտի մասին բավարար գիտելիքներ եւ տվյալները չունենալն ի ցույց դնելու մեջ է: Անշուշտ բլոգեր Լապշինը որեւէ նորություն չի ասել: Այն, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը դեռեւս հեռու են բավարար համարվելուց գիտեն բոլորը, եւ խոսում են շատերը: Միայն թե ոլորտի պատասխանատուները սովորության համաձայն խնդիրները չտեսնելու են տալիս, փորձելով հակադարձել ցանկացած կարծիքի, որը իրենց ցանկության հետ անհամատեղելի է: Տիկին Զեյթունցյանը գուցե իրականում ցանկացել է սեփական երկրի եւ իշխանության համար լավ բան անել, սրտի խորքում էլ հույս փայփայելով,  որ վերեւներում կտեսնեն իր ազնիվ մղումները եւ անպայման կգնահատեն այդ քայլը, ասելով, թե տեսաք, ոնց Զեյթունցյանը Լապշինի «պորտը» տեղը դրեց: Սակայն իրականում դրանից խնդիրները լուծում չեն ստանա: Այնպես, ինչպես զբոսաշրջությունը դժվար թե զարգանա Հանրապետության հրապարակի մոտակայքում կառուցվող եւ կառուցվելիք գերթանկարժեք հյուրանոցների թվաքանակը ավելացնելով: Անգամ «Ալեքսանդր» խորհրդանշական առումով բացված շքեղ հյուրանոցը դժվար թե իշխանություններին՝ օտար աչքերին ստիպի իրականությանը իրենց վարդագույն  ակնոցներով նայել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր