00:00:00

Սամվել Ալեքսանյանի արտոնյալ, «աջ ձեռք» համարվող Բոգոյի բեզպրեդելը՝ ուղեւորներին չի տեղափոխում

16:48, 18 փետրվար 2020 Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո խոշոր սեփականատեր դարձած օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «աջ ձեռք» համարվող Ռուբեն Կոստանյանը, որն առավել հայտնի է «Բոգո» մականունով արտոնյալ կարգավիճակում է հայտնվել: Նորագյուղցի Բոգոյի մոտ բեզպրեդելն այն աստիճան է հասել, որ նա շահել ու չի շահագործում Երեւան-Թբիլիսի երթուղին: Նրան պատկանող «Երկու ընկեր» ՍՊԸ-ն Երեւանի Հյուսիսային եւ Կիլիկիա ավտոկայաններից ամեն օր դեպի Թբիլիսի ուղեւորափոխադրում պետք է կատարի, սակայն Հյուսիսային ավտոկայանի փոխադրում չի իրականացվում: Ավելին արտոնյալ Բոգոն առավոտ շուտ Հյուսիսային ավտոկայանում լրացնել է տալիս համապատասխան փաստաթղթերը, բայց փոխադրումը չի իրականացնում: Արդյունքում նաեւ այլ ընկերության հնարավորություն չի տալիս տնտեսական հեղափոխության երկիր համարվող Հայաստանում գործ անել: Խնդրի մասին պատկան մարմինները տեղյակ են: Հայավտոկայան ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը ArmDay.am-ին փոխանցեց, որ խնդրի մասին տեղյակ են, բայց դա իրենց կարգավորելիք հարցը չէ: «Մեքենան գալիս է ավտոկայան կնիքվում է ու գնում է, բայց թե, որ ուղղությամբ՝ չգիտենք, պետք է Թբիլիսի գնա: Դա մեր վերահսկողության տիրույթում չի: Ըստ չվացուցակի ժամով գալիս մտնում է ավտոկայան: Ես գիտեմ, լսել եմ, որ չի շարժվում դեպի Թբիլիսի: Ուղեւորների կողմից բացարձակ դգոհություն չկա, սա միշտ էլ եղել է, բայց մենք ենք բարձրաձայնել»,- ասաց նա: «Երկու ընկեր» ՍՊԸ մեր զանգերն անպատասխան մնացին: Իսկ ահա քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից խնդրի վերաբերյալ ArmDay.am-ին փոխանցեցին, որ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից միջպետական ուղևորափոխադրումների նկատմամբ իրականացվող վերահսկողական գործառույթների ընթացքում «Երկու ընկեր» ՍՊԸ-ի սպասարկմանը հանձնված Երևան-Բագրատաշեն-Թբիլիսի երթուղում հայտնաբերված խախտումների, մասնավորապես ՝ երթուղու ուղեգծից շեղումների և երթուղու սկզբնակետի խախտումների համար, վերջինս գրավոր և բանավոր իրազեկվել է և որպես կանխարգելիչ գործողություն պատասխանատուներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, այնուհետև կազմվել են վերահսկողության արդյունքների ամփոփման 4 արձանագրություններ: Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվել են վարչական վարույթներ, որոնց մի մասն այժմ ընթացի մեջ է և կիրառվել են պատասխանատվության համապատասխան միջոցներ։
Նշեն, որ Ռուբեն Կոստանյանի անունը շրջանառվում էր ավտոկայանում տեղի ունեցած չարաշահումների հետ։ Նա ավտոկայանի շենքում տարածքներ է ունեցել: 2012-2018 թվականներին Կենտրոնական ավտոկայանի տնօրենն է եղել Արմեն Սարգսյանը, որն, ըստ մամուլի, Ռուբեն Սիմոնյանի համագյուղացին է: Ավտոկայանի նոր ղեկավարությունը պնդում էր, որ Ռուբեն Սիմոնյանն առանց պայմանագրի հյուրանոցային 3 սենյակ է զբաղեցրել ավտոկայանում: Ոստիկանության ներկայությամբ վերջերս ազատել են սենյակները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր