00:00:00

«Ոչ»-ի խումբը քարոզչություն չի իրականացնելու․ Արսեն Բաբայան

16:42, 18 փետրվար 2020 Քաղաքականություն

«Ոչ»-ի կողմի ձեւավորումը նպատակ ունի, որ հանրաքվեն լինի ավելի արդյունավետ, ավելի վերահսկելի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե «ՈՉ»-ի խումբը արդյոք «իրավական խոչընդոտ» չի ստեղծի հանրաքվեի համար, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոչընդոտ չենք ստեղծում, մենք հակառակը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության գործընթաց ենք սկսել։ Խոչընդոտ կլիներ, եթե, օրինակ, չձեւավորվեր «Ոչ»-ի կողմը։ Իհարկե իրավական առումով ոչ մի խոչընդոտ չէր ստեղծի, բայց «Ոչ»-ի կողմի ձեւավորումը նպատակ ունի, որ հանրաքվեն լինի ավելի արդյունավետ, ավելի վերահսկելի»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր