00:00:00

Կառավարությունում քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզի նախագիծը

16:38, 18 փետրվար 2020 Քաղաքականություն

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները: Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռեւս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը մշակվել է պետական շահագրգիռ մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել առողջապահության, արտակարգ իրավիճակների, արդարադատության եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Քննարկման արդյունքներով որոշվել է լրամշակել համաձայնագրի ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, այնուհետեւ քննարկել այն շահագրգիռ այլ կողմերի հետ: Հանձնաժողովի անդամները կարեւորել են նաեւ այս ոլորտների ճանապարհային քարտեզի կիրարկումը, քանի որ դրանք եւս անդրադառնում են նշված ոլորտներում բարեփոխումների օրակարգային հարցերին:
 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31