00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

11:05, 18 փետրվար 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմադարյա բարեկամական ավանդույթները և մշակութային սերտ կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել մեր երկրների միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր