Ինչպես փոխանցում է Marca-ն, Ռամոսը Ռոնալդուի հեռանալուց հետո 12 անգամ է մոտեցել նշակետին ու 12 անգամ էլ գրավել է մրցակիցների դարպասը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն է Ռոդրիգոյի հետ միասին։ Նրանք 7-ական գնդակ են խփել։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի հուլիսին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»։