00:00:00

«Մենք անհանգստացած ենք Հայաստանում մամուլի ազատության վայրընթացի միտման կապակցությամբ»

03:45, 07 ապրիլ 2018

Լրագրողներ առանց սահմանների ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը (RSF) հոդված է հրապարակել Հայաստանում մամուլի անազատության վերաբերյալ: Հոդվածում մասնավորապես նշվում է. «Քանի որ Արմեն Սարգսյանը՝ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը, ապրիլի 9-ից պատրաստվում է պաշտոնավարել, Լրագրողներ առանց սահմանների ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը (RSF) նշում է, որ տեղեկատվամիջոցների ազատության անկման դադարեցումը Հայաստանի կառավարության առջև ծառացած հիմնական խնդիրն է: «Մենք անհանգստացած ենք Հայաստանում մամուլի ազատության վայրընթացի միտման կապակցությամբ և մենք կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք նվազեցնում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում RSF-ի գրասենյակի ղեկավար Յոհան Բիրը: «Իշխանությունները պետք է նաև լրիվ և անկողմնակալ քննություն կատարեն լրագրողների նկատմամբ կատարվող բռնության գործողությունների վերաբերյալ և վերջակետ դնեն այդպիսի գործողությունների անպատժելիությանը»: Տեղեկատվության իրավունքը սպառնալիքի տակ է RSF-ն մտահոգված է մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նվազեցնում են լրագրողների հասանելիությունը տեղեկատվությանը, որոնցից վերջինները լրագրողներին անգամ հեռացնում են այն վայրերից, որտեղ իշխանությունները որոշումներ են կայացնում: Մարտի 23-ին խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կառավարության նախարարները այլևս չեն կարողանա հարցազրույցներ տալ առանց վարչապետի թույլտվության, և լրագրողներին, որպես կանոն, չի թույլատրվում մասնակցել կառավարության նիստերին՝ ներառյալ նախարարների կաբինետի նիստերին, որոնք կանցկացվեն փակ դռների ետևում: Աճող բռնություն, շարունակվող անպատժելիություն Վերջին տարիներին տեղեկատվամիջոցների աշխատակիցների վրա հարձակումների թիվն ավելացել է, և առնվազն 17 լրագրողներ բռնության զոհ են դարձել 2017 թվականին: 2017 թ. Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը ամենալեցուն շրջանն էր: Araratnews.am լրատվական կայքից Շողիկ Գալստյանը և Հայկ Պետրոսյանը, ինչպես նաև Սիսակ Գաբրիելյանը՝ «Ազատություն» ռադիոկայանից, ընտրությունների օրը հարձակման են ենթարկվել Երևանում ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկի շտաբի մոտակայքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր