00:00:00

ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել

19:43, 17 փետրվար 2020 Իրավական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝ Տիգրան Արմենի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Կարապետ Սեդրակի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային»,-ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր