00:00:00

Լիտվայի արտգործնախարարը հայերենով է պատասխանել ՀՀ ԱԳՆ շնորհավորանքին

17:02, 17 փետրվար 2020

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը հայերենով է պատասխանել Լիտվայի անկախության տոնի առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին: Լինկևիչիուսը պատասխանը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շնորհակալ եմ սիրելի ընկերներ: Լիտվացիները և հայերը կիսում են սերը դեպի անկախություն և ժողովրդավարություն»,- գրել է նախարարը: Թվիթերում Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջը շնորհավորանք էր հրապարակել` նվիրված Լիտվայի անկախության տոնին. «Լիտվայի անկախության տոնի առթիվ շնորհավորում ենք մեր գործընկերներին ու Լիտվայի բարեկամ ժողովրդին: Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ հարաբերությունները և ակնկալում է պահպանել ու խորացնել քաղաքական երկխոսությունը` հանուն մեր ժողովուրդների բարօրության»,- նշված էր հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր