00:00:00

ԳՇ պետն ու Դավիթ Տոնոյանը վարչապետի մոտ են

15:05, 17 փետրվար 2020

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, երեկ՝ վարչապետի Գերմանիայից վերադառնալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է հրավիրվել կապված բանակում խաղաղ պայմաններում մահացությունների դեպքերի հետ: Մենք գրել էինք, որ միաժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է հրավիրված խորհրդակցություն ոլորտի պատասխանատուների հետ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում, որ խորհրդակցությանը հաջորդի պաշտոնանկություններ: Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ քիչ առաջ կառավարությունում մեկնարկել է խորհրդակցություն վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա է նաեւ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ու ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Հիշեցնենք, որ միայն 2020 թվականի ընթացքում ունեցանք 11 զոհ, 8 վիրավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր