00:00:00

Որ դեպքում և որքան կարող է բռնագանձվել պարտապանի աշխատավարձից. իրազեկում

13:17, 17 փետրվար 2020

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող  այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի  56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար: Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․
1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները, 2. աշխատավարձի չափը,
3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը, 4.գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ, 5.գործատուի ստորագրությունը: Ծանուցում։ Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն կամ օրենքով նախատեսված մի շարք դեպքերում՝ յոթանասունհինգ տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր