00:00:00

Փաշինյանը խորհդակցության է հրավիրելու ՊՆ պատասխանատուներին. պաշտոնանկություններ կլինե՞ն

11:45, 17 փետրվար 2020

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, երեկ՝ վարչապետի Գերմանիայից վերադառնալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է հրավիրվել կապված բանակում խաղաղ պայմաններում մահացությունների դեպքերի հետ: Միաժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է հրավիրված խորհրդակցություն ոլորտի պատասխանատուների հետ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում, որ խորհրդակցությանը հաջորդի պաշտոնանկություններ: Հիշեցնենք նաև, որ վաղը ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր