00:00:00

Ջերմուկ-Գորայք ճանապարհին բուք է. երկու կողմից կա կուտակված 80 մեքենա. Արարատում եւ Սյունիքում ձյուն է տեղում

09:30, 17 փետրվար 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 08:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Փակ է Ջերմուկ-Գորայք ավտոճանապարհը (բուք): Ջերմուկի կողմից կա կուտակված 15 բեռնատար եւ 25 մարդատար ավտոմեքենա, իսկ Գորայքի կողմից՝ 40 տրանսպորտային միջոց: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Աշոցքի եւ Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները: Արարատի մարզի Արարատ քաղաքում եւ Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից) տեղում է ձյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր