00:00:00

Վենգերը մտավախություն ունի, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել մի քանի շաբաթ

02:00, 07 ապրիլ 2018 Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածքին, որը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ստացել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: «Նախնական տվյալներով, Մխիթարյանը վնասել է ծնկի ներսային (մեդիալ) կապանը: Վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հեռազոտություններից հետո, սակայն առաջին տպավորությունները ամենալավը չեն: Մտավախություն ունեմ, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ, սակայն հույս ունեմ, որ դա սխալ տպավորություն է»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր