00:00:00

Խոշոր ավտովթար Երեւանում. Միմյանց են բախվել Mercedes եւ BMW մակնիշի մեքենաները

21:48, 15 փետրվար 2020 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Վարդանեսյանի վարած BMW մակնիշի 35 VG 213 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արման Գրիգորյանի վարած Mercedes Տ-550 մակնիշի 11 GA 221 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Հովհաննես Ավագյանն ու տեսուչ Հայկ Չորեքյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր