00:00:00

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նորվեգիայի վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի հետ

19:12, 15 փետրվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ  տարբեր ոլորտներում համագործակցությամբ, այդ թվում առևտրատնտեսական կապերի զարգացմամբ: Էռնա Սոլբերգը ևս կարևորել է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և հետաքրքրվել մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքով: Վարչապետը մանրամասն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգին ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Զրուցակիցները հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը: Այնուհետև վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Լիբանանի փոխվարչապետ Զեյնա Աքարի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների մի քանի հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր