00:00:00

Արցախի ԿԸՀ-ն ստացել է նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր

18:37, 15 փետրվար 2020

2020թ. փետրվարի 15-ի ժամը 16.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 9 կուսակցություններ` Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների, « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 32 թեկնածուների, Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների, Արցախի հեղափոխական կուսակցությունը` 17 թեկնածուների, Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների, «Անկախության Սերունդ» կուսակցությունը` 17թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ են առաջադրել երկու կուսակցությունների դաշինքներ` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների, «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը` 31 թեկնածուների ընդգրկմամբ: Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն կայքում: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է: Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր