00:00:00

Բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար. Հայկ Սարգսյան

18:05, 15 փետրվար 2020

Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ցանկանում է այլ աշխատանքի տեղափոխվել: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին: Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»: Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը: Այնպես որ, ցավում եմ պարոնայք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր