00:00:00

Անհնարին ոչինչ չկա. ԱԺ փոխնախագահը կոչ է անում աջակցել քաղցկեղով հիվանդ երեխաներին

13:50, 15 փետրվար 2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան կոչ է անում աջակցություն ցուցաբերել քաղցկեղով հիվանդների համար, դառնալով արյան դոնոր: «Առողջությունն առանց ուժի նույնն է, ինչ ամրությունը` առանց ճկունության: Աշխարհը փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Իսկապես մեծ ուժ է պետք պայքարելու համար այն հիվանդությունների դեմ, որոնք դատավճիռ են դառնում ոչ միայն հիվանդների, այլև հարազատների համար: Անձամբ ականատես եմ եղել այն ապրումներին, որ ունեցել են ոչ միայն հիվանդները, այլև հարազատները: Ամեն տարի ես և իմ հորդորով շատերը աջակցություն ենք ցուցաբերում քաղցկեղով հիվանդների համար, դառնալով արյան դոնոր: Հ.Գ. Անհաղթահարելի ոչինչ չկա, մեծ ցանկության դեպքում առաջին հայացքից անհնարը` հնարավոր է դառնում: Աջակցենք քաղցկեղով հիվանդներին…»,- ասված է  հաղորդագրությունում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր