00:00:00

Արցախում նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 11 թեկնածու

13:33, 15 փետրվար 2020

2020թ. փետրվարի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել` Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` Ազատ Հայրենիք-ՔՄԴ կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ: Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն կայքում: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է: Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր