00:00:00

Մեղրիի մաքսակետում Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն. որպես թաքստոց է օգտագործվել ճամպրուկի կողային հատվածը. ՊԵԿ

13:38, 15 փետրվար 2020 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը:   Մասնավորապես` Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռի զննությամբ ճամպրուկի կողային մասերում, նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող շագանակագույն զանգված: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքով՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացին կալանավորվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր