00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

11:07, 15 փետրվար 2020

Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրով եմ հիշում 2019 թվականի հոկտեմբերի իմ պաշտոնական այցը Սերբիա, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը, մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին որոշումը, ինչպես նաև սննդարդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, նորարա­րության, արհեստական բանականության ոլորտները նոր հեռանկարներ են ստեղծում առկա փոխհարաբերություններն առավել խթանելու և զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր