00:00:00

Ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա վիրավոր

10:35, 15 փետրվար 2020 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն էլ դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ ու սահմանազատել տարածքը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր