«Փաստ» թերթը տարբեր գերատեսչություններից տեղեկություններ է ստանում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ՔՊ-ականներ պաշտոններ են ստանում պետական «երկրորդական» գերատեսչություններում՝ հիմնականում տեղակալների մակարդակով: Այս միտումը գործում է նաև մարզային սեգմենտում: Մեր զրուցակիցներից մեկը նշեց, թե պետական կառույցներում այս թեմայի հետ կապված սկսել են հիշել լևոնտերպետրոսյանական ժամանակները, երբ իշխանությունները բացահայտ ասում էին՝ «պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»: Նույնանման քաղաքականություն էին վարում նաև ՀՀԿ-ականները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: