00:00:00

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. բացառիկ մանրամասներ(ֆոտո)

23:30, 14 փետրվար 2020

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Թե ինչ հանգամանքներում է մահացել  Հայկ Ասրյանը, դեռևս հայտնի չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր