00:00:00

Լավրովը եւ Պոմպեոն Մյունխենում կարճ հանդիպում են անցկացրել

22:00, 14 փետրվար 2020 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կարճ հանդիպում են անցկացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռուսական պատվիրակության աղբյուրին: «Մյունխենում կայացել է Լավրովի եւ Պոմպեոյի կարճ հանդիպումը»,- ասել է աղբյուրը: Լավրովը փետրվարի 14-16-ին մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին: Նախարարի ծրագրում ներառված է ելույթ համաժողովի լիագումար նիստում եւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր