00:00:00

Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր. Էրդողանի խորհրդական

20:06, 14 փետրվար 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, հայկական հարցի «մասնագետ» պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող հերթական դասախոսությամբ է հանդես եկել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Սերրթչելիքն այս անգամ որպես բանախոս հանդես է եկել Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի քաղաքապետարանում անցկացված «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման ժամանակ: Ժխտողականության պետական թեզերի համակարգողներից մեկը հանդիսացող պրոֆեսորը ևս մեկ անգամ ներկայացրել է հարցի վերաբերյալ թուրքական թեզերը՝ նշելով, որ հայերի տեղահանությունն արվել է այն պատճառով, որ նրանք պատերազմի ժամանակ համագործակցել են ռուսների հետ և ամեն ինչ արել Օսմանյան կայսրության դեմ: Սերթչելիքը նշել է, որ Հայկական հարցը այն թեման է, որի վրա թուրքական կողմը պիտի աշխատի տարին 365 օր, այլ ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով:  Նրա խոսքով՝ թուրքական կողմը բացի պատմագիտության ոլորտից պետք է նաև այս թեմայով ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստի, ինչի համար դեռևս բավարար ֆինանսավորում չունեն: Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խոսել էր ժխտողականության աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ նախատեսում են ընդլայնել աշխատանքները՝ դրանք համալրելով նոր գործիքակազմով: Սերթչելիքի նախորդ դասախոսությունը տեղի էր ունեցել 1 ամիս առաջ Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) քաղաքում, որտեղ կազմակերպվել էր կրկին ցեղասպանության ժխտման թեզերի տարածմանը միտված «Հայկական հարցը և դրա պատմական հետին պլանը» խորագրով գիտաժողովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր