00:00:00

Հրապարակվել է սիրիական ուղղաթիռի խոցման տեսանյութը

20:44, 14 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքական Anadolu գործակալությունը հրապարակել է գրոհայինների կողմից սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման տեսանյութը: Կադրերում կարելի է նկատել, թե ինչպես է կրակով բռնկված ուղղաթիռն ընկնում հրթիռով խոցումից հետո: Սիրիական բանակի ուղղաթիռը խոցվել էր ժամը 13:40-ին Իդլիբում Ուրում-Կուբրա գյուղի շրջանում, որտեղ տեղակայված են թուրքամետ զինված խմբավորումները: Ուղղաթիռի ամբողջ անձնակազմը զոհվել է: Սա արդեն այս շաբաթվա մեջ երկրորդ դեպքն է: Փետրվարի 11-ին «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները սիրիական ուղղաթիռ էին խոցել, անձնակազմի անդամներին չէր հաջողվել փրկվել: Սիրիական բանակն այս տարվա հունվարի 26-ին հարձակում է սկսել Հալեպի արեւմուտքում՝ կապված ահաբեկիչների կողմից քաղաքի բնակելի թաղամասերի հրթիռակոծումների հետ, որոնց արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին Անկարան եւ նրա գործընկերների մի մասը մարդասիրական օբյեկտների եւ թուրք զինվորականների ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ մեղադրում են Դամասկոսին եւ Մոսկվային: Ռուսաստանը եւ Սիրիան բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում անկայունության պատճառը ահաբեկիչների գործողություններն են: https://www.youtube.com/watch?v=TZt3LDauyeo&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր