00:00:00

Սասուն Միքայելյանը միացել է «Իմ քայլը» նախաձեռնությանը

00:18, 07 ապրիլ 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությանը միացել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հասել են Դիլիջան: Նրանք այնտեղ կլուսացնեն եւ լուսաբացից կշարունակեն «Իմ քայլը» քայլարշավը դեպի Ազատության հրապարակ։ Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ կամ 3500 քայլ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակու, ապրիլի 13-ին ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր