00:00:00

Պուտինը եւ Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

22:38, 14 փետրվար 2020 Աշխարհ

Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Նորմանդական քառյակի» առաջնորդների հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքերը, հայտնել են Ուկրաինայի Նախագահի գրասենյակից: Ղեկավարները նշել են Մինսկում Դոնբասի շփման խմբի աշխատանքը ակտիվացնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, նախագահները համաձայնել են, որ շեշտը պետք է դրվի գերիների փոխանակման վրա: «Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների խումբ է, որոնք ուղիներ են որոնում Ուկրաինայի արևելքում հակամարտությունը լուծելու համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության էին եկել սահմանարար գծի եւ սպառազինությունների հեռացման մասին, Մինսկում հանդիպում էին անցկացրել, ինչը հանգեցրել էր Մինսկի համաձայնագրերի ստորագրմանը: 2019-ի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած վերջին գագաթնաժողովին մասնակիցները կոմյունիկե էին ընդունել, որում ընդգծված էր, որ Մինսկի համաձայնագրերը որպես հիմք են աշխատանքի համար: Կիեւը, Դոնեցկը եւ Լուգանսկը պարտավորվել են`
- տեղակայել ուժերը բաժանեք ուժերը շփման գծի երեք նոր հատվածներում, - նոր անցակետեր բացել, - առաջընթաց գրանցել ականազերծման գործընթացում, - պահվող անձանց փոխանակում իրականացնել, - Ուկրաինայի օրենսդրությամբ ամրագրել «Շտայնմայերի բանաձեւը», - համաձայնել Դոնբասի հատուկ կարգավիճակի բոլոր իրավական ասպեկտները` դրա մշտական աշխատանքի  ապահովման համար: Մինչ այժմ այս ցուցակից միայն պահված անձանց փոխանակումն է իրականացվել: Մոսկվայում բազմիցս շեշտել են, որ Կիեւը խուսափում է պարտավորությունների կատարումից, մինչդեռ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի կողմից հաջորդ հանդիպման համաձայնեցումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր