00:00:00

Շենքի բնակչի կողմից կառուցվել է ինքնակամ կցակառույց․ արարքի համար տուգանք է նախատեսված

16:41, 14 փետրվար 2020 Իրավական

Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի համար 22 շենքի բնակչի կողմից կառուցվել է ինքնակամ կցակառույց, որի փաստով վարչական շրջանի աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հիշեցնենք, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով: Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 400 հազար դրամի չափով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր