00:00:00

«Դիմում եմ ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին» ում է ակնարկում Սուրեն Պապիկյանը

14:59, 14 փետրվար 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը քիչ առաջ ուղիղ միացմամբ դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների: Պապիկյանը, մասնավորապես, անդրադարձավ լուրերին, որ պարտադիր զինծառայության տարիներին օրինախախտություններ է թույլ տվել: Նախարարն, ի դեպ, հաստատեց, որ ինքը համաներումով ազատ է արձակվել:
Պապիկյանը նշել է, որ այս արշավը նպատակ ունի սևացնել իր բարի համբավը ու նսեմացնել կատարված աշխատանքը ու նաև մրոտել «այո»-ի շտաբի աշխատանքները, որն ինքն է ղեկավարում:
ՏԿԵ նախարարը պատմել է, որ ճակատագրի բերումով ծառայել է ոչ հայկական բանակում: «Ծառայության ընթացքում, երբ կան տարբեր ազգերի ներկայացոցիչներ, լինում են որոշակի խնդիրներ: Խոսքը վերաբեում է 2004-2006 թվականներին իմ ծառայության ընթացքին: Եղել է միջադեպ, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող, ինքնասիրությանը հարված է հասվել և հայտնվել եմ միջադեպում», – ասել է Պապիկյանը՝ ավելացնելով, որ սուր գործիքով չի հարվածել, որևէ մեղք չի ընդունել, համաներմամբ ազատ է արձակվել, նաև դրանով համարվել է մարված իր դատվածությունը: «Սա կյանքի մի էտապ է, որը փարկված եմ համարում: Ափսոսում եմ, որ կյանքում այդպիսի հատված եմ ունեցել», – ասել է Պապիկյանը: Հիշեցնենք, որ ըստ հրապարակման՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանտարին և դատապարտվել է ազատազրկման: Նա ազատ է արձակվել 2007 թվականին համաներումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր