00:00:00

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի

14:13, 14 փետրվար 2020 Իրավական

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Այս մասին  հայտնեցին  ԱԱԾ մամուլի կենտրոնից: Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով: Հիշեցնենք՝ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա՝ նրա հետ միասին հեռացել շենքից: Ժամեր անց ԱԱԾ-ն հգայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար եւ խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։ Դրանից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր