00:00:00

ԱՀԿ-ում հնարավոր են համարել նոր կորոնավիրուսով աշխարհի բնակիչների երկու երրորդի վարակումը

17:21, 14 փետրվար 2020 Աշխարհ

Անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող Է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը: Այս ենթադրությունն արել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կից խորհրդական Այրու Լոնջինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են արդեն այն բանից հետո, երբ վիրուսը հասցրել Է ներթափանցել Չինաստանի տարբեր շրջաններ եւ դրա սահմաններից դուրս, ասել Է փորձագետը, որի խոսքը մեջբերում Է Բլումբերգ գործակալությունը: Լոնջինիի մշակած մոդելը հիմնվում Է այն տվյալների վրա, որոնց համաձայն յուրաքանչյուր ախտահարված սովորական պայմաններում վարակում Է եւս երկու կամ երեք մարդու: Նույնիսկ եթե այդ ցուցանիշը կիսով չափ նվազեցնենք, վիրուսով կվարակվի Երկիր մոլորակի բնակիչների երրորդ մասը, ասել Է Լոնջինին, որը նաեւ գլխավորում Է Ֆլորիդայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների վիճակագրության կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր