00:00:00

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

23:47, 13 փետրվար 2020 Պատահարներ

Փետրվարի 13-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սարալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 159-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները Վարդան Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր