00:00:00

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Բելառուս

21:26, 13 փետրվար 2020

Փետրվարի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանական գերատեսչության լրատվական ծառայությունից։ Այցի առաջին օրը կայացել է Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և ԲՀ Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովի հետ։ Կողմերը քննարկել են երկու պետությունների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, հաստատվել է ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների միջև 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր