00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 95 հանցագործություն. կողոպուտ, անձի առեւանգում, երեխայի հետ տեսակցության խոչնդոտում

19:56, 13 փետրվար 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 95 դեպք, որից 24-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության` 14, յուրացման կամ վատնման՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի եւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես եւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, փաստաթուղթ կեղծելու, պաշտոնատար անձի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու եւ սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 6 եւ ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր