00:00:00

Նիդեռլանդական ընկերության գրասենյակ կրկին պայթուցիկով նամակ է ուղարկվել

17:54, 13 փետրվար 2020 Աշխարհ

Փետրվարի 13-ին Նիդեռլանդների ոստիկանությունը վնասազերծել է Լյոսդեն քաղաքում Unisys ընկերության գրասենյակ ուղարկված պայթուցիկով նամակը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ուտրեխտ նահանգի ոստիկանությանը:
«Մասնագետները հաստատում են, որ նամակը պայթուցիկով է եղել: Նյութն ապաակտիվացվել է և ուղարկվել է փորձաքննության: Հնարավոր է, որ կապ կա պայթուցիկներով նախորդ նամակների հետ»,-հայտարարել է ոստիկանությունը: Այս դեպքի հետաքննությամբ զբաղվում է Ամստերդամի ոստիկանությունը:
Անվտանգության նկատառումներով նամակը հայտնաբերելուց հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունն ու շտապօգնությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 12-ին Ամստերդամի փոստային ընկերության գրասենյակում երկու պայթյուն է տեղի ունեցել` ենթադրաբար նամակում տեղադրված պայթուցիկի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր