00:00:00

ՔԿԾ պետը Իրանի փոխդեսպանի եւ հյուպատոսի հետ քննարկել է իրանցի ազատազրկված անձանց պայմանները

16:31, 13 փետրվար 2020 Իրավական

Փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին եւ նորանշանակ հյուպատոս Հոսեյն Ռահիմիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեղաբաշխմանը, ինչպես նաեւ դատապարտյալների արտահանձմանն առնչվող հարցեր: Ծառայության պետը կարեւորել է հարեւան պետությունների միջեւ ոլորտային սերտ համագործակցությունը՝ հավաստիացնելով, որ իրանցի ազատազրկված անձանց կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց արժանանում է պատշաճ ուշադրության եւ լուծում ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան: Փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին Ա. Գոյունյանին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ քրեակատարողական ոլորտի գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու համար:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր