00:00:00

Վարչապետի եւ պատվիրակության անդամների՝ Գերմանիայում կեցության ծախսերը հոգում է գերմանական կողմը. Աղաջանյանի պարզաբանումը

15:46, 13 փետրվար 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչեւ 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որեւէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի եւ պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր