00:00:00

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ

15:35, 13 փետրվար 2020

Բեռլինում մեկնարկեց աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Ինչպես Բեռլինից հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը»֊ը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։ Գերմանական կողմից մասնակցում է Բունդեսթագի նախագահի գրասենյակի վարիչ Հիլմար Զաքը, Բունդեսթագի միջազգային խորհրդարանական հանձնաժողովների բաժնի ղեկավար Սասկիա Լոյենբերգերը, հաղորդակցության բաժնի պետ Սվեն Գյորան Մեյը և այլք։ Փետրվարի 13-ին ծրագրված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: https://www.youtube.com/watch?v=KYY6tQFtdCE&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր