00:00:00

Չինաստանում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաների են աշխատանքից ազատել

19:06, 13 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի պետական ԶԼՄ-ները հայտնել են Հուբեյ նահանգում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելու մասին, հաղորդում է RG-ը: Չնայած դրան՝ հեռացումների պաշտոնական պատճառը չի հաղորդվում: Հուբեյում Չինաստանի Կոմունիստական կուսակցության բաժանմունքի ղեկավար Ցզյան Չաոլյանը հեռացվել է նահանգային կուսակցական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնից: Հեռացվել է նաեւ Ուհանում Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքային հանձնաժողովի քարտուղար Մա Գոցյանը: «Շնորհակալություն, Կոմկուս: Նման որոշում շուտ պետք է ընդունվեր»,- գործակալությունը մեջբերում է տեղացիներից մեկի խոսքը: Նշենք, որ մեկ օրում վտանգավոր վիրուսից մահվան 242 դեպք է գրանցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր