00:00:00

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է հակածխախոտային օրինագծին

14:00, 13 փետրվար 2020

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ըստ էության, կողմ է հակածխախոտային օրինագծին:Այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք կողմ ենք սրան: Սա նոր մշակույթ կբերի և ծխելու նկատմամբ ահագնացող ծարավը կկարողանանք սահմանափակել»,-ասաց Մելքումյանը: Նա նշեց՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների պահպանման առումով առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում որոշակի հակասություն կային: «Հիմա մենք տեսանք, որ այդ խնդիրն առժամանակ լուծվել է: Մենք պայմանավորվել էինք, որ այդ կանոնակարգը պետք է մշակվի: Ավելին, փաստորեն օրենք ներկայացնողները ցանկություն են հայտնել, որ Հայաստանը նախաձեռնի ողջ ԵԱՏՄ տարածում ծխախոտի տուփը միատեսակ դարձնելու հարցը»,-ասաց պատգամավորն ու առաջարկեց դիտարկել նաև, թե Հայաստանում արտադրվող ֆիլմերում ծխելն ինչ չափով է գովազդվում: Նկատեց, որ այդ հարցը կարծես թե բաց է մնացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր