«Իմ ընկերը» երգը, որն այդքան սիրվեց Հայաստանում, դուրս է եկել միջազգային ասպարեզ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանը:
«Իմ վրաց ընկերները քիչ առաջ տեղեկացրեցին ինձ, որ Վրաստանի հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է իմ երգի վրացերեն տարբերակը, որն արդեն հեռարձակվում է հարևան երկրի ռադիոկայաններով:
Փաստորեն, Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան»,-գրում է նա: