00:00:00

ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց «Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության» նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու «Ելք»-ի առաջարկին

14:48, 27 փետրվար 2018

ՀՀ ԱԺ-ն այսօր  միաձայն կողմ քվեարկեց  «Ելք»-ի` «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին: Մինչ քվեարկությունը ԱԺ  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մարտի 1-ի իրադարձությունների էջը դեռ փակված չէ և չի փակվելու, քանի դեռ բոլոր սպանությունները բացահայտված չեն։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէր լսումներ անցկացնելուն և դրանց ժամանակ ՀՀԿ պատգամավորները չեն հերքել, որ այս պահին էլ Մարտի 1-ի իրադարձությունները արդիական են ու լսումների ժամանակ դատախազության ներկայացուցչի զեկույցից պարզ էր՝  կատարվում է ամեն ինչ այս իրադարձությունները բացահայտելու համար։ Մախմուդյանը նաև ասաց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը արդեն հիմնավորումներ է տվել, թե ինչու է բացասական եզրակացություն ներկայացրել նախագծի վերաբերյալ: Մինչդեռ հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանն առաջարկեց նախագիծը մտցնել նիստերի օրակարգ և քննարկել հարցը, որից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին՝ այն քննարկման առարկա դարձնելու համար։ Արդյունքում նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին խորհրդարանական բոլոր ուժերը կողմ քվեարկեցին։ «Կարծում եմ` ընդդիմությունը կգնահատի իշխանության այս քայլը», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր