00:00:00

Փոստային առաքանիով չհարկվող շեմ է սահմանվում 31 կիլոգրամը եւ 150 հազար դրամը. Դավիթ Անանյան

12:59, 13 փետրվար 2020

Երկար ժամանակ միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքների համար չհարկվող շեմ էինք հաստատել 30 կգ-ն, իսկ արժեքային առումով 200 հազար դրամը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծ, որով այդ կարգավորումները խստացվում են: «ԵՏՄ շրջանակներում սա միշտ վիճարկվում էր, որ միգուցե անհրաժեշտություն կա համապատասխանեցնելու ԵՏՄ շրջանակներում չհարկվող շեմի հետ: Դա 200 եվրո եւ 31 կգ-ն է: Մենք այս որոշմամբ գրեթե համապատասխանեցնում ենք՝ կլիոգրամի առումով 31 կգ, իսկ արժեքի առումով՝ 150 հազար դրամ, որը 200 եվրոյից մի քիչ ավելի է»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր