00:00:00

Ինդոնեզիայում տեղի է ունեցել երկրում ամենաակտիվ հրաբուխ Մերապիի ժայթքում

17:32, 13 փետրվար 2020 Աշխարհ

Ինդոնեզիայի կենտրոնական մասում Ճավա կղզում գրանցվել է Մերապի հրաբխի  ժայթքում, հայտնում է «Սինհուան»: Նշվում է, որ հրաբխի խառնարանից դուրս է ժայթքել 2 հազար մետր բարձրությամբ ծխի եւ մոխրի սյուն: Ինդոնեզիայի իշխանությունները քաղաքացիներին արգելել են խառնարանին մոտենալ 3 կմ հեռավորությամբ: Տեղական փրկարար ծառայությունները բերվել մեծ պատրաստականության վիճակի: Մերապին, որի անվանումը թարգմանվում է «կրակի լեռ», համարվում է երկրում ամենաակտիվ հրաբուխը: 2016 թվականին հրաբխի ժայթքման ժամանակ զոհվել էր նվազագույնը 340 մարդ, ավելի քան 60 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել: Աշխարհում խոշորագույն Ինդոնեզիական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, տեղակայված է, այսպես կոչված, խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Այստեղ ընդհանուր 500 հրաբուխ կա, որից  127-ը՝ գործող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր