00:00:00

Կլինկերի ներմուծման համար պետտուրքի սահմանումը հետաձգվում է

12:21, 13 փետրվար 2020

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու փաթեթի նախագիծը, ըստ որի՝ մինչև հուլիսի մեկը հետաձգվում է Հայաստան ներմուծվող կլինկերի համար պետական տուրք սահմանելը։
Գործող օրենքով ներմուծվող ցեմենտի համար արդեն սահմանված է պետական տուրք, իսկ կլինկերի համար պետք է սահմանվեր ապրիլի մեկից։ Բայց կառավարությունը ժամկետը երկարաձգեց։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը կառավարության նիստում ասաց, որ ցեմենտի ներմուծման համար կառավարությունը սահմանել էր 14 հազար դրամ պետական տուրք։ «Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում ցեմենտի ներմուծման ամսական ծավալները Իրանից որոշակիորեն նվազել են։ Սակայն դրա փոխարեն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները։ Ուստի, մենք առաջարկում ենք ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նապատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի մեկը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն և վերջնական գնահատական տալ մեխանիզմի մրցակցային ազդեցությանը և նաև ՀՀ երկարաժամկետ մրացակցության տեսանկյունից դիտել, թե ինչ առավելություն է տալիս նախագիծը»,- ասաց Ավանեսյանը։ Նա մանրամասնեց, որ եթե 2018 թվականին Իրանից ամսական ներմուծվում էր մոտ 19 հազար տոննա ցեմենտ, ապա այսօր ծավալները 16 800 տոննա են կազմում։ Դրա փոխարեն եռակի աճել են կլինկերի ներմուծման ծավալները։ «Այսինքն՝ եթե մենք 2018 թվականին ամսական 2.8 հազար տոննա կլինկեր էինք ներմուծում, ապա այսօր 10 հազար տոննայի է հասել։ Զուգահեռ հայկական արտադրության ծավալները, չնայած որոշակի ընկել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ։ Ուստի, մենք կարող ենք փաստել՝ այն միջոցը, որը կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցություն ունենալու համար պետք է երկարաձգել, որ ավելի խորքային ազդեցությունը կարողանան հասկանալ»,- մանրամասնեց փոխնախարարը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս կարգավորմամբ նախատեսված էր պետական տուրք միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի ներմուծման համար որևէ տուրք սահմանված չէր։ «Եվ կան նաև ընկերություններ, որ ՀՀ-ում արտադրում են ցեմենտ ներմուծված կլինկերի հիման վևա։ Եվ այս նախագծով ընդամենը մինչև հուլիսի մեկը երկարաձգում ենք, կհասկանանք՝ կլիկնկերի համար նույնպես պետտուրք պետք է սահմանել, թե ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»,- ասաց Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր