00:00:00

Ազգային ժողովը քվեարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

12:11, 13 փետրվար 2020

Այսօր Ազգային ժողովը քվեարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր: Այսպիսով՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերին կողմ քվեարկեց 113 պատգամավոր: ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է սահմանել՝ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները լինեն էներգախնայող: Նախագծին կողմ քվեարկեցին 113, իսկ ձեռնպահ՝ 2 պատգամավոր: «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ 107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ-ն ընդունեց նաև ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ 114 կողմ քվեով: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքին կատարվող նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային:   Նախագիծն  ընդունվեց 105 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր